«Գահերի խաղը» սերիալի դերասանին մեղադրել են անչափահասի հետ ինտիմ կապի մեջ

14:12   14 ապրիլի, 2022

«Գահերի խաղը» սերիալի բրիտանացի աստղ Ջոզեֆ Գատարը ձերբակալվել է անչափահասաի հետ բացահայտ սեռական կոնտակտի մեղադրանքով, հայտնում է TMZ-ն։

733419.jpg (19 KB)

«2022թ․-ի ապրիլի 6-ին՝ մոտավորապես առավոտյան ժամը 4:45-ին, Լոս Անջելեսի ոստիկանության՝ անչափահասների գործերով բաժնի, երեխաների դեմ համացանցային հանցագործությունների օպերատիվ խմբի հետաքննիչները Ջոզեֆ Գատի տանը խուզարկություն անելու կարգադրություն են հանձնել, երբ նրանք տեղեկատվություն են ստացել, որբ Գատը առցանց բացահայտ սեռական շփում է ունեցել անչափահասի հետ՝ նահանգի տարածիքց դուրս»,- ասված է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։

Ազատ արձակվելուց հետո Գատը Twitter-ի էջում հայտարարություն է արել։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը «սարսափելի ու լիովին սուտ» է անվանել։ «Ես լիովին համագործակցում եմ ոստիկանության հետ՝ այս հարցը լուծելու համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ իմ բարի համբավը վերականգնելու հնարավորությանը»,- նշել է դերասանը։

Ջոզեֆ Գատը հայտնի է «HBO» հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալում կատարած դերով։



© NEWS.am STYLE