Քրիս Ռոքի եղբայրն Ուիլ Սմիթին մենամարտի է հրավիրել

15:21   14 ապրիլի, 2022

Ամերիկացի մարտիկ Քենի Ռոքը բռնցքամարտի մենամարտի է հրավիրել Ուիլ Սմիթին, որն «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում հարվածել էր նրա եղբորը՝ Քրիսին, հայտնում է TMZ-ն։ Կատակերգուի եղբայրը հայտարարել է, որ կոչնչացնի արտիստին, ինչպես նաեւ կարծիք հայտնել, որ Քրիս Ռոքը չի ընդունել Սմիթի ներողությունը, որն աստղը հրապարակել է սոցիալական ցանցերում։

TMZ-ի հարցին ի պատասխան՝ արդյոք կարիք կա, որ Սմթին ու Ռոք ավագը ռինգ դուրս գան, Քենին պատասխանել է․ «Ո՛չ, ոչ թե նա, այլ ես պետք է ռինգ դուրս գամ Ուիլ Սմիթի հետ»։ Մարզիկը նաեւ հայտարարել է, որ այն, որ Սմիթը բարձրահասակ է իրենից, իրեն առհասարակ չի վախեցնում։

Ուիլ Սմիթն առայժմ չի արձագանքել Ռոք կրստերի կոչին։ Ապրիլի սկզբին հայտնի է դարձել, որ դերասանին տասը տարի թույլ չեն տա մասնակցել «Օսկարին», սակայն հոլիվուդյան դերասանը կարող է առաջադրվել մրցանակի։



© NEWS.am STYLE