Հոլիվուդյան հայտնի դերասանն ընդունել է ոտնձգության վերաբերյալ մեղադրանքը

18:02   14 ապրիլի, 2022

«Օսկարի» դափնեկիր Կյուբա Գուդինգ կրտսերն («Ջերի Մագուայեր», «Հանցագործությունների ամերիկյան պատմություն») իրեն մեղավոր է ճանաչել բռնի գործողությունների մեջ, հայտնում է Variety-ն։  

2018-2019թթ․ դերասանի զոհ է դարձել երեք կին։ Գուդինը կրտսերը Մանհեթենի բարեր է գնացել եւ առանց աղջիկների համաձայնության դիպչել նրանց։ 2019թ․-ի ամռանը դերսանին առաջին անգամ ձերբակալել են, երկու ամիս անց պարզվել են եւս երկու միջադեպերի հանգամանքները։

Գուդինգն իր մեղքն ընդունել է դեպքերից միայն մեկի հետ կապված։ Եթե գործը շարունակվի, որպես վկաներ կներագրավվեն նվազագույնը 19 կանանց, որոնց դերասանը դիպչել է։ Գուդինգի վերաբերյալ նաեւ բռնաբարության գործ է քննվում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում 2013թ․-ին։

Առայժմ դերասանին բանտարկություն չի սպառնում։ Նրան կհաջողվի խուսափել դրանից, եթե տեղի ունեցածը որակեն որպես իրավախախտում եւ ոչ թե հանցագործություն։ Հետագա կես տարվա ընթացքում Գուդինը չպետք է ձերբակալվի, նա պետք է շարունակի թերապեւտի այցելել ալկոհոլի չարաշահման եւ վտանգավոր վարքագծի հետ կապված հարցերի պատճառով։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE