ԱՄՆ-ում «արյունոտ» զգեստ կրող կինը փորձել է տապալել Սաբուրովի համերգը

20:13   14 ապրիլի, 2022

Ղազախստանից կատալերգու Նուրլան Սաբուրովին հետապնդում են ԱՄՆ-ում յուրաքանչյուր ելույթի ընթացքում։ Այս անգամ «արյունոտ» զգեստ կրող կինը փորձել է ազդել նրա հույզերի վրա Սան Ֆրանցիսկոյում։

Համերգի ընթացքում անծանոթ կինը, որը հարսանեկան զգեստ հիշեցնող հագուստ էր կրում, փորձել է բեմ բարձրանալ։ Նախքան այդ կինը կարմիր ներկ է քսել հագուստին՝ ամենայն հավանականությամբ արյան հետքերի տեսք ստանալու նպատակով։ Երբ կինն աստիճաններով վազում էր դեպի կատակերգուն, անվտանգության աշխատակիցներն առաջ են անցել նրանից։ Սաբուրովը, սակայն, կատարվածի մասին չի լռել։ «Ներեցեք, դաշտանային ցի՞կլ է։ Ի՞նչ»,- աղջկան դիմել է արտիստը։

Կինը Սաբուրովին չի պատասխանել, միայն զայրալից կերպով անվտանգության աշխատակիցներից պահանջել է ազատել իր ճանապարհը։ Նա փորձել է հասնել բեմի մյուս հատվածին, սակայն նրան դահլիճից դուրս են արել, մինչ նա բղավում էր՝ Ուկրաինա։

Սթենդափ արտիստը շարունակել է ելույթն ու միայն նշել, որ զուր է բերել կնոջը։ Ավելի ուշ ներկաներից մի քանիսը փորձել են Նուրլանի հետ երկխոսություն սկսել եւ իմանալ նրա կարծիքը հատուկ գործողության մասին, սակայն կատակերգուն զրույցը այլ ուղղությամբ է տարել։

 



© NEWS.am STYLE