«Գեղեցկուհի»․ Անելյա Գուբրյանի լուսանկարը

17:44   15 ապրիլի, 2022

Մոդել, դերսանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Անելյա Գուբրյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Անելյան արձակել է մազերն ու արտահայատիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ վզնոց, թեւնոց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն․ «Գեղեցկուհի»։

277975203_710942346923193_2893023701517042506_n.jpg (240 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ տոպ էր կրում, պատառոտված ջինսե տաբատ, կանաչ երանգի բաճկոն։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Պատահաբար հանդիպեցի իմ լուսանկարիչ ընկերոջը եւ հեռախոսով զրուցելիս ֆոտոշարքի մասնակցեցի։ Դա պատճառներից մեկն է, որ սիրում եմ մեր փոքրիկ Երեւանը», - գրել էր Անելյան։



© NEWS.am STYLE