Քայլի Ջենները նոր անուն է ընտրել որդու համար

14:26   15 ապրիլի, 2022

Փետրվարի 22-ին Քայլի Ջեններն ու նրա սիրելին՝ Թրեւիս Սքոթը, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Մոդելը լույս աշխարհ է բերել որդուն եւ նրա համար յուրօրինակ անուն էր ընտրել՝ Վոլֆ։ Միայն թե մեկուկես ամիս անց ծնողները որոշել են փոխել նրա անունը։

The Sun-ի հաղորդմամբ՝ Թրեւիսը եւ Քայլին որդուն տվել են Նայթ Ժակ Վեբսթեր, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «ասպետ»։

Ի դեպ, Ջեններն ու Սքոթը մեծացնում են նաեւ դստերը՝ Սթորմիին, որը լույս աշխարհ է եկել 2018թ․-ի փետրվարին։ Զույգը միասին է արդեն հինգ տարի։



© NEWS.am STYLE