Բրիթնի Սփիրսն ակնարկել է, որ արդեն ամուսնացել է

15:18   15 ապրիլի, 2022

Ամերկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը առիթ է տվել կարծելու, որ ամուսնացել է․ աստղը սիրելիին՝ Սեմ Ասգարիին, իր ամուսինն է անվանել, թեեւ զույգը պաշտոնական արարողություն չի անցկացրել։ Հնարավոր է, նրանք գաղտնի պսակադրվել է։ Ասգարին Բրիթնի Սփիրսին առաջարկություն է արել նախորդ տարվա աշնանը։ Հիմա զույգը երեխայի է սպասում։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears)

Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասագրին միասին են 2016թ․-ից։ Բրիթնիի սիրելին նկարահանվել է նրա «Slumber Party» երաժշտական տեսահոլովակում։ 2004թ․-ին Բրիթնի Սփիրսն ամուսնացել է պարող Քեւին Ֆեդերլայի հետ։ Միայն թե երեք տարի անց զույգը բաժանվել է։ Նախկին ամուսինները երկու որդի ունեն՝ 16-ամյա Շոնը եւ 15-ամյա Ջեյդենը։



© NEWS.am STYLE