Քարդի Բին առաջին անգամ հրապարակել է յոթ ամսական որդու լուսանկարն ու գաղտնազերծել նրա անունը

16:12   15 ապրիլի, 2022

Նախորդ տարվա սեպտեմբերին ամերիկացի հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին եւ նրա ամուսինը՝ ռեփեր Օֆսեթը, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Զույգը որդի է ունեցել, որի անունը զույգը մինչ այժմ չէր հայտնել։ Հիմա արդեն ռեփ երգչուհին լուսանկար է հրապարակել․ նա երեխաների հետ լուսանկարվել է «Essence» ամսագրի համար։ Ամսագրի շապիկին աստղային ընտանիքն ամբողջ կազմով է՝ Քարդի Բին, Օֆսեթը, նրանց երկուամյա դուստրը եւ յոթ ամսական որդին, ինչպես նաեւ Օֆսեթի երեք երեխաները, որոնք ծնվել են նախորդ հարաբերությունների ընթացքում՝ Ջորդանը, Քոդին եւ Կալիա Մարին։

View this post on Instagram

A post shared by Cardi B (@iamcardib)

Այդ առիթով Քարդի Բին նաեւ որոշել է հրապարակել իրենց որդու անունը։ Զույգը որոշել է փոքրիկին տալ Վեյվ անունը։

View this post on Instagram

A post shared by Cardi B (@iamcardib)



© NEWS.am STYLE