«Էյֆորիայի» աստղը խոստովանել է, որ միաժամանակ 10 տղամարդու հետ է հանդիպում

17:12   15 ապրիլի, 2022

«Էյֆորիա» սերիալում Ֆեյի 24-մյա դերասան Խլոյա Չերին The Viall Files-ին հետ զրույցում ներկայացրել է անձնական կյանքի մանրամասները։ Խլոյան խոստովանել է, որ ինքը «միայնակ է, բայց միեւնույն ժամանակ հանդիպում է 10 տղամարդու հետ»։

«Ինձ պարզապես դուր է գալիս իմ շուրջը տարբեր մարդկանց տեսել, այդ պատճառով ես մի մարդուց լիակատար նվիրում չեմ պահանջում։ Ես հասկացել եմ, որ հարաբերությունների հենց այդ ձեւաչափն է ինձ դուրս գալիս»,- խոստովանել է Խլոյա Չերին։ Նա հավելել է, որ նախկինում հաճախ է հանդիպել հարուստ, մեծահասակ տղամարդկանց հետ, սակայն այլեւս չի համաձայնում նման հարաբերություններ սկսել, քանի որ իրեն կարեւոր ու պետքական չի զգում այդ հարաբերություններում։

Ի դեպ, HBO-ն արդեն աշխատում է «Էյֆորիա» սերիալի երրորդ եթերաշրջանի վրա, որի պրեմիերան նախատեսված է 2024թ․-ին։

 



© NEWS.am STYLE