«Հմայիչ կին»․ Նունե Եսայանի նոր լուսանկարը

11:46   16 ապրիլի, 2022

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գարնանային կերպարում։

278352276_125101800115219_4147080900285965171_n(1).jpg (266 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով եւ գույներով հագուստով է։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Լավ օր բոլորին», - գրել է երգչուհին, ինչին ի պատասխան երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել մեկնաբանությունների հատվածում․ «Հմայիչ կին», «Գեղեցկուհի»։

274805351_483717683310132_7219146000408675126_n.jpg (332 KB)

Օրերե առաջ հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր վերարկուի հետ։ Նունե Եսայանն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու ոճային պայուսակը։ «Վայելեք ձմռան վերջին օրը»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել։



© NEWS.am STYLE