«Միշտ աղոթեք, որ ունենաք ներող սիրտ, հավատը չկորցնող հոգի․․․»․ Անահիտ Սիմոնյան

10:48   16 ապրիլի, 2022

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

278292809_495381198945833_3250850993517349444_n.jpg (139 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված սեւ-սպիտակ կադրերում երիտասարդ մայրիկը կրում է մուգ գույնի ժիլետ, որը համադրել է ոճային տաբատի հետ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, մեղմ շպարով է։ «Միշտ աղոթեք, որ ունենաք աչքեր, որոնք տեսնում են ամենալավը, սիրտ, որը ներում է ամենավատը, միտք, որը մոռանում է վատը եւ հոգի, որը երբեք չի կորցնում հավատը։ Բարի լույս իմ սիրելիներ», - հրապարակումը մակագրել է Անահիտ Սիմոնյանը։

Անահիտ-Սիմոնյան-Արման.jpg (189 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում Անահիտը պատկերված էր որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր էին գրել։

Լուսանկարը՝ davtyanphoto



© NEWS.am STYLE