Բիլլի Այլիշը հանդես կգա «Սիմփսոններում»

11:09   16 ապրիլի, 2022

Բիլլի Այլիշը եւ նրա ավագ եղբայր Ֆիննեաս Օ'Քոնելը կհայտնվեն «Սիմփսոնների» առաջիկա կարճամետրաժում, որը կոչվում է «Երբ Բիլլին հանդիպեց Լիզային»: Ըստ Variety-ի՝ սա երգչուհու առաջին դերը կլինի կինոնախագծում։

Billie.jpg (68 KB)

Պրեմիերան կկայանա ապրիլի 22-ին։ Պատմության մեջ Լիզա Սիմփսոնը հանգիստ վայր է փնտրում սաքսոֆոնով զբաղվելու համար, որից հետո նրան հանկարծ հայտնաբերում են Բիլլին եւ Ֆինեասը։ Հետո երաժիշտները Լիզային հրավիրում են ստուդիա։

Ֆիլմի առաջիկա հատվածը կլինի չորրորդը, որը կստեղծվի բացառապես Disney+-ի համար: Պլատֆորմը նաեւ կներկայացնի Marvel կոմիքսները եւ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզային նվիրված դրվագների պրեմիերան:



© NEWS.am STYLE