«Երբեք մի դադարեք երեխա լինել...»․ Սաթենիկ Հազարյան (ֆոտո)

13:49   16 ապրիլի, 2022

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու վառ կերպարում։

278505833_411238424175121_6818413952842702458_n(1).jpg (310 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ տոպ, որը համադրել է վարդագույն երանգի երկարափեշ կիսաշրջազգեստի, ճերմակ վերնաշապիկի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նախընտրել է նվազագույն շպար, իսկ կերպարն ամբողջական են դարձնում ծղոտե լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ «Երբեք մի դադարեք երեխա լինել...», - գրել է երիտասարդ մայրիկը։

Սաթենիկ Հազարյան

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Երիտասրդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Խաղա կանոններով, բայց ուժեղ եղիր»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։

Լուսանկարները՝ @melsdani



© NEWS.am STYLE