«Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք ...»․ Սոֆի Մխեյան

17:49   16 ապրիլի, 2022

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

278498860_350801023757340_4246236912409042540_n.jpg (230 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, որը համադրել է պատառոտված ջինսե տաբատ եւ բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, առանց շպարի է։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ «Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք ... նկարում «այս օրը» ես հաստատ երկու ոտքով էի այնտեղ ....) շնորհակալություն լուսանկարչին, շատ սիրուն օր էր) Ինչ եք կարծում, որ մուլտհերոսին եմ նման», - մեկնաբանել է Սոֆին։

«Չի կարելի թևաթափ լինել, հիասթափվել ու հուսահատվել, վախենալ չար խոսքերից ու գրառումներից:

Հայրենիքը մշտական պայքարով ու աշխատանքով են պահում:

Այսօր ես իմ տեղում կլինեմ` պայքարողների շարքերում:

Աստծով...

ԻՄ ԱՐՑԱԽ, իմ Հող ու ջուր, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»,- օրեր առաջ ֆեյսբուքյան էջում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE