Կոշիկի դիզայներ եւ Ռիհաննայի ընկերուհի Ամինա Մուադդին առաջին անգամ խոսել է A$AP Rocky-ի հետ սիրավեպի մասին

18:11   16 ապրիլի, 2022

Ռիհաննայի եւ A$AP Rocky-ի հնարավոր բաժանումը դարձել է համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Ռեփերին մեղադրել են կոշիկի դիզայներ Ամինա Մուադիի հետ երգչուհուն դավաճանելու մեջ։ Ամինան որոշել է մեկնաբանել իրավիճակը։

 «Ես միշտ հավատացել եմ, որ սոցիալական ցանցերում տարածված անհիմն սուտը արժանի չէ որեւէ պատասխանի կամ բացատրության, առավել եւս՝ նման ստոր ասեկոսեները։ Ես միամտորեն ենթադրում էի, որ չարամտությամբ ստեղծված նման սուտ բամբասանքը ոչ ոք լուրջ չի ընդունի։ Սակայն վերջին 24 ժամվա ընթացքում ինձ հիշեցրին, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որը փաստերի կարիք չունի, եւ որի համար ոչինչ արգելված չէ։ Ուստի ես պետք է բարձրաձայնեմ, քանի որ իրավիճակը վերաբերում է ոչ միայն ինձ, այլ նաեւ մարդկանց, ում նկատմամբ ես մեծ հարգանք ու ջերմություն եմ տածում։ Այդուհանդերձ Ռիրին շարունակում է ապրել իր հանգիստ կյանքով, վայելում է հղիությունը՝ ապշեցուցիչ նորաձեւ կերպարներով,  իսկ ես վերադառնում եմ իմ գործին. բոլորին մաղթում եմ զատկական հիանալի օրեր», - հայտարարել է Ամինան։

Ռիհաննան եւ ASAP Rocky-ն չեն արձագանքել դավաճանության մասին բամբասանքներին:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE