20 տարի առաջ Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները խզելու մեջ Ջենիֆեր Լոպեսը մեղադրել է չարախոսներին

13:22   17 ապրիլի, 2022

Ամերիկյան բեմի աստղ Ջենիֆեր Լոպեսն անվանել է այն պատճառը, որի հետեւանքով 20 տարի առաջ իր եւ դերասան Բեն Աֆլեքի հարաբերությունները խզվեցին։ Երգչուհու խոսքով` չար լեզուները խանգարել են իրենց երջանկությանը։

Լոպեսը հարցազրույց է տվել Rolling Stone-ին։ Նա բացահայտել է, թե ինչն իրականում հանգեցրեց Աֆլեքի հետ իր բաժանմանը։ Ջեյ Լոյի խոսքով, այն ժամանակ իրենց զույգը հանրության կողմից ուժեղ ճնշման տակ է եղել։

«Մենք այնքան սիրահարված էինք միմյանց, պարզապես հիանալի ժամանակ էր, բայց մեզ անընդհատ քննադատում էին, եւ դա ներսից քանդում էր մեր հարաբերությունները, մենք դեռ շատ երիտասարդ էինք դա հասկանալու, բացասականի ու բամբասանքների հետ գործ ունենալու համար», - խոստովանել է Լոպեսը։

Երգչուհին ևեւդերասանը 2000-ականների սկզբին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից էին։ Նրանք բաժանվել են 2004 թվականին, որից հետո յուրաքանչյուրը ստեղծել է իր ընտանիքը, բայց հետո բաժանվել է կողակիցներից։ Անցյալ տարի աստղերը հանկարծակի հայտարարեցին վերամիավորման մասին։



© NEWS.am STYLE