«Բնությունը» շարունակում է ճանապարհորդել․ Արտավազդ Փելեշյանի ֆիլմի ասիական պրեմիերան՝ Հարավային Կորեայում

10:52   18 ապրիլի, 2022

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը շարունակում է ճանապարհորդել աշխարհի չորս անկյուններում՝ ապրիլ-մայիս ամիսներին հասնելով Հարավային Կորեայի մեծագույն քաղաքներից մեկը՝ Չոնջուն։

«Կինոաշխարհի» հաղորդմամբ՝ «Բնություն» Ֆիլմը ցուցադրվելու է JEONJU IFF փառատոնի պատվավոր «Masters» անվանակարգում։ Այս բաժնում են ընդգրկվում մեծ ռեժիսորների նոր ֆիլմերը՝ հնարավորություն տալով փառատոնի հիմնականում երիտասարդ հանդիսատեսին տեսնելու ժամանակակից աշխարհը հանրահայտ ռեժիսորների տեսանկյունից։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն իր պաշտոնական հաղորդագրության մեջ մեծ ուրախությամբ և պատվով հայտարարում է հայ ռեժիսորի վերջին ֆիլմի ասիական պրեմիերան հյուրընկալելու մասին։ «Փելեշյանը վերադառնում է նոր ֆիլմով՝ պարզ վերնագրված՝ «Բնություն», որի միջոցով նա շարունակում է ուսումնասիրել մարդկային համայնքների համակեցությունը շրջակա միջավայրի հետ՝ իր ստեղծագործության կենտրոնական թեման: Տեսողական էլեգիա հանդիսացող այս ֆիլմը վճռականորեն ընդունում է բնության գերազանցությունը, որը կարող է սաստկել մարդկային ամեն փառասիրություն», ասվում է փառատոնի կայքէջում։

Ապրիլի 28-ից մայիսի 7-ը Չոնջուն քաղաքում ցուցարդվելու են ընդհանուր առմամբ 217 ֆիլմ՝  57 երկրից։  



© NEWS.am STYLE