Ռիտա Օրան 5 միլիոն ֆունտի պայմանագիր է կնքել Prada-ի հետ

13:06   18 ապրիլի, 2022

Երգչուհի Ռիտա Օրան 5 միլիոն ֆունտի պայմանագիր է կնքել իտալական Prada նորաձեւության տան հետ եւ դարձել է ապրանքանիշի դեմքը։ The Sun-ի հաղորդմամբ՝ աստղն արդեն իսկ պայմանագիր է կնքել ապրանքանիշի հետ։

Աստղը տարիներ շարունակ մասնակցել է ապրանքանիշի նորաձեւության ցուցադրություներին, իսկ նախորդ աշնանը Prada-ի զգեստով մասնակցել է Met Gala միջոցառմանը։

«Նորաձեւության ոլորտի ղեկավարները կարծում են, որ Ռիտա Օրան կդառնա ապրանանիշի իդեալական դեսպանը։ Նրա շնորհիվ ապրանքանիշը ժամանակակից կմնա։ Նա համաշխարհային սուպերաստղ է, որն աշխատում է կինոյի ոլորտում, հեռուստատեսությունում եւ երգում է»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։



© NEWS.am STYLE