Սերենա Ուիլյամսը հույս ունի, որ կնկարահանվի «Ռիչարդ արքա» դրամայի սիքվելը

14:12   18 ապրիլի, 2022

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է «Ռիչարդ արքա» դրամայի հնարավոր շարունակության մասին։ Ուիլյամսը հույս ունի, որ ժապավենը կկարողանա ներկայացնել իր պատմությունը, ինչպես նաեւ հետազոտել իր քրոջ՝ Վինուսի ճանապարհը։

king richard

«Ես բարդ ճանապարհ եմ անցել։ Սկզբանական շրջանում ես չէի կարողնում գլուխ բերել, հետո կարողացա։ Այդտեղ դրաման շատ է։ Կարծում եմ՝ ես բավարար չափով չեմ գիտակցում իմ նվաճումները։ Ես այն մարդկանցից եմ, որոնք ասում են․ «Եթե գործն արված է, այն ավարտված է, ես առաջ եմ շարժվում»։ Եթե դուք չափից շատ մտածեք այն մասին, թե ինչ եք արել, կարող եք դադարել անել դա։ Ես երբեք չեմ ցանկանում կանգ առնել»,- Insider-ին տված հարցազրույցում ասել է Սերենան։

 



© NEWS.am STYLE