Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է առողջական խնդիրների մասին

17:12   18 ապրիլի, 2022

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը People-ին տված հարցազրույցում պատմել է, որ տարիներ շարունակ պայքարել է քնի հետ կապված խնդիրների դեմ։

«Դա ինչ-որ կերպ սկսվեց, եւ ես դեռ կարողանում էի պարզապես ընդունել, սակայն հետո հասկանում ես քիչ քնելուդ հետեւանքները եւ թե ինչպես է դա ազդում քո օրվա, աշխատանքի, ուղեղիդ աշխատանքի եւ կառուցվածքիդ վրա։ Դա մի բան էր դարձել, որի դեմ ես պայքարում էի»,- խոստովանել է նա։ Էնիսթոնը պատմել է, որ անմիջապես չի գիտակցել քնի հետ կապված խնդիրների մասշտաբը, որը հետագայում լրջորեն ազդել է նրա աշխատունակության եւ ֆիզիկական վիճակի վրա։

«Նախկինում անքնությունը վերջինն էր խնդիրների շարքում, որ ես ցանկանում էի լուծել։ Բայց վատ քնի դեպքում, երբ կենսաբանական ժամերն ամբողջությամբ խախտված են, հնարավոր չէ ֆիզիկական վարժություններ անել կամ դիետա պահել»,- պատմել է դերասանուհին։

 



© NEWS.am STYLE