Ինստագրամը Պաղեստինի մասին հրապարակումների պատճառով սահմանափակել է Բելա Հադիդի հաշվի հասանելիությունը

18:12   18 ապրիլի, 2022

Սուպերմոդել Բելա Հադիդը գանգատվել է, որ Ինստագրամն ի աջակցություն Պաղեստինի հրապարակումների պատճառով սահմանափակել է իր հաշիվը։ Մոդելը խոստովանել է, որ հենց ինքը խոսում է այդ թեմայով, հրապարակումների հասանելիությունը կտրուկ նվազում է։

«Ինստագրամն ինձ ագելել է սթորիս հրապարակել, եւ ես կարող եմ ենթադրել, որ դա տեղի է ունեցել Պաղեստինի մասին հրապարակումներից անմիջապես հետո։ Երբ ես ինչ-որ բան եմ հրապարակում Պաղեստինի մասին, հաշիվս արգելափակվում է, հասանելիությունը նվազում է, եւ գրեթե մեկ միլիոն հետեւորդ չի տեսնում ոչ հրապարակումները, ոչ սթորիները։ Ես մի ամբողջ օր փորձում են վերահրապարակել Պաղեստինի մասին երկու կարեւոր գրառումներ, ես դրանց երկար տեքստեր եմ կցել, եւ հենց այս երկուսը չեն բեռնվում»,- մեջբերել է Super-ը։

Բելան պաղեստինյան արմատներ ունեցող, Ամերիկայում բնակող մուլտիմիլիոնատեր Մոհամեդ Հադիդի դուստրն է։ Մոդելն ակտիվորեն աջակցում է Պաղեստինի բնակչությանը, մասնակցում բողոքի ակցիաներին։

 



© NEWS.am STYLE