Դուեյն Ջոնսոնը ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են իր հայ դստեր ծննդյան օրը

19:12   18 ապրիլի, 2022

Ամերիկացի ռեսթլեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը, որը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկն է, նշել է կրստեր դստեր՝ Տիանայի ծննդյան օրը․ փոքրիկը չորս տարեկան է դարձել։ Դերասանը լուսանկարները հրապարակել է իր ինստագրամյան էջում։

View this post on Instagram

A post shared by therock (@therock)

«Մեծ Զատիկ/Թիի ծննդյան օր։ Նա անդադար վազում է, կարծես փոքրիկ տորնադո լինի, եւ երբ գործը հասնում է տոնական տորթն ուտելուն, ամեն ինչ կտրուկ կանգ է առնում․ դա նշանակում է, որ ես պետք է դադարեմ անել այն, ինչ անում եմ, երբ նա ասում է․ «Հայրի՛կ, կերակրիր ինձ»։ Շնորհավոր չորսամյակդ եւ Զատիկը, սեր իմ։ Ինձ համար ամենամեծ ուրախությունն է քո հայրը լինելը»,- ասված է հրապարակման մեկնաբանություններում։

Լուսանկարներում երեւում է, թե ինչպես է Ջոնսոնը կերակրում դստերը, որը դեմքը ներկել է ջրաներկով։

Դուեյնը երեք դուստրերի հայր է։ Բացի չորսամյա Տիանայից եւ վեցամյա Ժասմինից, որոնց դերասանին պարգեւել է հայ կինը՝ Լորեն Հաշիյանը, նա դուստր ունի՝ Սիմոնան, որը լույս աշխարհ է եկել դստեր՝ Դենի Գարսիայի հետ ամուսնության ընթացքում։



© NEWS.am STYLE