Արքայազն Հարին պատմել է Եղիսաբեթ Երկրորդի հետ գաղտնի հանդիպման մանրամասները

12:12   19 ապրիլի, 2022

Արքայազն Հարին պատմել տատիկի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուգու հետ գաղտնի հանդիպման մասին, որը կայացել է նախորդ շաբաթվա վերջին, երբ արքայազնը Նիդերլանդներ մեկնելիս Վինձոր է այցելել։

Սասեքսի դուքսի խոսքով՝ դա ընտանեկան ջերմ այց էր։ BBC-ին տված հարցազրույցում նա հաստատել է, որ տեսակցել է Եղիսաբեթ Երկրորդին, ինչպես նաեւ պատմել է, թե ինչպես է անցել իրենց հանդիպումը։  

«Լավ էր նրան տեսնելը։ Ես վստահ եմ, որ նա կցանկանար այստեղ լինել, եթե կարողանար»,- պատմել է արքայազնը։ Նա հավելել է, որ թագուհին իր միջոցով մի շարք ուղերձներ է հղել Բրիտանիայի հավաքականին։

Սա ամուսնինների առաջին համատեղ այցն էր Մեծ Բրիտանիա սկսած 2020թ․-ի մարտից, երբ նրանք հրաժարվեցին արքայական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից։ Դրանից հետո արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը նախ Կանադա են մեկնել, ապա՝ ԱՄՆ։

 



© NEWS.am STYLE