«Գարուն է բացվել»․ Անելյա Գուբրյանի երեւանյան «street style»-ը

14:45   19 ապրիլի, 2022

Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Անելյա Գուբրյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անելյան բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է ոճային պիջակի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու սպորտային կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոցն ու պայուսակը։ «Գարուն է բացվել, իմ սիրտն է լցվել»,- հրապարակումը կարճ մակագրել է Անելյան։

Անելյա Գուբրյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Անելյան արձակել էր մազերն ու արտահայատիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ վզնոց, թեւնոց։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE