Ընտանեկան․ Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ

22:45   19 ապրիլի, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Անահիտ Կիրակոսյան

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Անահիտը պատկերված է կրտսեր որդու հետ։ «Բարի օր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Անահիտը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց դրական խոսքեր ուղղել․ «Գեղեցիկ լուսանկար», «շատ լավն եք»։

273504858_691273735196320_2443046608055197582_n.webp.jpg (85 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Անահիտը սպիտակ զգեստ էր ընտրել, որը բաց էր ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր ականջօղերը։ «Ահա իմ սպիտակ ֆոտոշարքը»,- հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել էին նրան բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Շատ գեղեցիկ եք, համեստ, հմայիչ եւ միաժամանակ լավ մայր», «միշտ ճաշակով Անահիտ Կիրակոսյան, եւ ամենակարեւորն առանց պլաստիկա եւ բոտոքս»։

 



© NEWS.am STYLE