Թողարկվել է Քրուզի եւ Բանդերասի մասնակցությամբ «Գլխավոր դեր» կատակերգության նոր թրեյլերը

13:45   19 ապրիլի, 2022

Համացանցում հրապարակվել է Պենելապո Քրուզի եւ Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ «Գլխավոր դեր» ֆիլմի հերթական թրեյլերը․ այն պատմում է կինոյի աշխարհի ետնաբեմի մասին։

Սյուժեն պատմում է երկու դերասանի մասին, որոնք վիճել են նկարահանման հրապարակում։ Ժապավենը փրկելու համար պրոդյուսերը՝ վատ համբավ ունեցող միլիոնատեր, վարձում է հայտնի ռեժիսոր Լոլա Կուեւասին (Քրուզ)։ Դա հանգեցնում է առավել անկանխատեսելի հետեւանքների։

Ժապավենի ռեժիսորը Գաստոն Դյուպրան եւ Մարիանո Կոնն են։ «Գլխավոր դերը» մասնակցել է Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթին։

Լուսանկարը՝ Manolo Pavon/The Mediapro Studio



© NEWS.am STYLE