Սոֆի Մխեյանի լուսանկարը Սոչիից

19:45   19 ապրիլի, 2022

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Սոֆի Մխեյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Սոչիում։ Երգչուհին վերնաշապիկ է կրում, որը համադրել է բաց գույնի ժիլետի հետ։ Սոֆին արձակել է մազերն ու բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

278498860_350801023757340_4246236912409042540_n.jpg (230 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոֆին առանց շպարի էր։ «Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք ... նկարում «այս օրը» ես հաստատ երկու ոտքով էի այնտեղ ....) շնորհակալություն լուսանկարչին, շատ սիրուն օր էր) Ինչ եք կարծում, որ մուլտհերոսին եմ նման», - մեկնաբանել էր Սոֆին։



© NEWS.am STYLE