Էմմա Սապունջյանի ոճային լուքը Վրաստանից

21:43   19 ապրիլի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Էմմա Սապունջյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Վրաստանում։ Երիտասարդ դերասանուհին տոպ է կրում եւ ջինսե տաբատ, որոնք համադրել է վերնաշապիկի հետ։ Էմման հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գոտի, ժամացույց։

Էմմա Սապունջյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին կանաչ վերնաշապիկ էր կրում։ Էմման արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ ««Դերասանը» մասնագիտություն չէ, հիվանդություն է, որից բուժում չկա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE