ԱՄՆ-ում կվաճառեն Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի կացինը

14:33   19 ապրիլի, 2022

Կացինը, որով Ջեք Նիկոլսոնի կերպարը Սթիվեն Քինգի «Փայլատակում» վեպի էկրավորման մեջ կոտրում է դուռը, ԱՄՆ-ում աճուրդի է հանվել, հայտնում է TMZ-ն։

Զենքը, որն օգտագործում է Ջեք Նիկոլսոնի հերոսը, աճուրդի կհանվի ապրիլի 20-ին։ Իրը պահպանվել է լավ վիճակում, այդ պատճառով էլ արժեքը կազմում է նվազագույնը 100 հազար դոլար։ Աճուրդը կանցկացնի «Gotta Have Rock and Roll» տունը։

Ժապավենում կուլտային դարձած տեսարան կա, որում սեփական կնոջը հատապնդող Ջեք Տորանսը կացնով կոտրում է դուռն ու ասում․ «Ահա եւ Ջոնին»։ Տորանսը,կացինը ձեռքին, նաեւ շրջում է լաբիրինթոսում՝ փորձելով գտնել որդուն՝ Դենիին։



© NEWS.am STYLE