Ջոնի Դեփն Էմբեր Հերդի կողմից բռնության գործադրման վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել

15:14   19 ապրիլի, 2022

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նախկին կնոջ՝ դերասանուհի եւ մոդել Էմբեր Հերդի կողմից բռնության վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել, հայտնում է բրիտանական «Sky News» հեռուստաալիքը։

Նախկին ամուսինների միջեւ դատական նիստի ընթացքում Դեփի անվտանգության աշխատակիցը՝ Շոն Բեթը, ցույց է տվել ծեծված դերասանի լուսանկարները։ Դրանցում դերասանի դեմքին կարելի է քերծվածքներ ու վերքեր նկատել։ Նախկինում այդ կադրերը չեն հրապարակվել։

Բեթն ատենակալներին հայտնել է, որ ինքն է պնդել, որ հարկավոր է լուսանկարել։ Նա Դեփին ասել է, որ դրանք հարկավոր է պահել որպես ապացույց, եթե հանկարծ Հերդը որոշի նախկին ամուսնու դեմ մեղադրանքներ ներկայացնել։ Ընդ որում, անվտանգության աշխատակիցն ընդգծել է, որ տեսել է դերասանի վնասվածքները, սակայն երբեք Հերդի կողմից բռնության գործադրման վկա չի եղել։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE