Ոստիկանությունը բերման էր ենթարկել երեխայի սպասող Բրիթնի Սփիրսին

18:01   19 ապրիլի, 2022

Կալիֆոռնիայի ճանապարհային պատրուլը բերման է ենթարկել Բրիթնի Սփիրսին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով, հայտնում է The Blast-ը։

Երգչուհուն բերման են ենթարկել մարտի 10-ին արագությունը գերազանցելու պատճառով, իսկ մայիսի 3-ին Սփիրսը պետք է կանգնի դատարանի առաջ։ The Blast-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում նշվում է, որ նրա երթեւեկն անվտանգ չի եղել շրջապատի համար։

Ավելի վաղ աստղը նշել է, որ չի կարողացել միայնակ մեքենա վարել, երբ գտնվել է խնամակալության ներքո։ 13 տարի շարունակ նա տարբեր վարորդներ է ունեցել։ Բրիթնին ստիպված է եղել հարմարվել յուրաքանչյուր աշխատակցի վարելու ոճին, որին նշանակում էր երգչուհու հայրը։



© NEWS.am STYLE