23:12 19 ապրիլի, 2022Ամերիկացի գիտնականները բազմոտանիների նոր տեսակն անվանել են կատարող Թեյլոր Սվիֆթի անունով։ Այս մասին հաղորդում է Billboard-ը։

Գիտական խմբի ղեկավարը, որը նախկինում անհայտ հատվածոտանիների 16 տեսակ է հայտնաբերել, պարզվել է, որ երգչուհու երկրպագուն է։ Նրա նախաձեռնությամբ բազմոտանիներց մեկին անվանել են Nannaria swiftae։
«Ես Թեյլորի երաժշտության մեծ երկրպագուն եմ։ Ես նրան շատ էի լսում ասպիրանտուրայում: Նա օգնեց ինձ հաղթահարել դժվար ժամանակները, ուստի ես ուզում էի իմ երախտագիտությունը հայտնել: Քանի որ այս նոր տեսակը Թենեսիից է, եւ Սվիֆթը որոշ ժամանակ ապրել է այնտեղ, ես մտածեցի, որ անունը հարմար է: Ես գիտեմ, որ ոչ բոլորն են սիրում բզեզբեր այնքան, որքան ես, բայց հուսով եմ, որ Թեյլորը իմ գաղափարը հաճելի կհամարի»,- HuffPost-ին ասել է միջատաբան Դերեկ Հենենը:
Թե ինչպես է երգչուհին արձագանքել այս լուրերին, դեռ հայտնի չէ։