«Ապրեք լիարժեք ձեր ամեն օրը». Աննա Հարությունյանի էլեգանտ կերպարը

10:46   21 ապրիլի, 2022

Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային լուքը։

View this post on Instagram

A post shared by Anna Harutyunyan (@anna_maxsim)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է շագանակագույն շրջազգեստի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։  «Եթե արեւն ամեն օր ծագում է, դա դեռ օրինաչափություն չէ... ապրեք լիարժեք ձեր ամեն օրը...»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Աննա Հարությունյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան բաց գույնի զգեստ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Մարդն ապրում է երկու կյանք... երկրորդը սկսում է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ միայն մի կյանք ունես ապրելու...»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE