Մարգարիտա Պոզոյանն՝ առանց շպարի

21:49   20 ապրիլի, 2022

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Մարգարիտա Պոզոյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին հավաքել է մազերն ու առանց շպարի է։ «Բարի գիշեր»,- լուսանկարը կարճ մեկնաբանել է ռուսաստանաբնակ երգչուհին։

Մարգարիտա-Պոզոյան-1.jpg (143 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ տապի հետ։ Մարգարիտան արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Շքեղ»։

 



© NEWS.am STYLE