Ջեյմս Բոնդի դերը ճանաչվել է տարվա լավագույն տղամարկային դերը (ֆոտո)

17:46   10 նոյեմբերի, 2012

Հայտնի դերասան Դենիել Քրեյգը, ով մարմնավորել է Ջեյմս Բոնդին «007. կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմում, տղամարդու լավագույն դերի համար BAFTA մրցանակին է արժանացել։

Ինչպես հաղորդում է StarBloid.com – ը, արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Բեւերլի Հիլթոն» հյուրանոցում։ Նրբաճաշակ ու խիստ սմոքինգ հագած Քրեյգին աջակցելու էին եկել «Բոնդի աղջիկները»՝ Նաոմի Հարիսը եւ Բերենիս Մարլոն։ Երկուսի կերպարն էլ գրավել էին քննադատների սրտերը. Նաոմին Miu Miu – ի զգեստով եւ Tiffany – ի մանյակով էր։ Իսկ Բերենիսն ընտրել էր Օսկար դե լա Ռենտայի զգեստը, Amrapali - ի օղերը եւ Le Vian – ի մատանին։

Հիշեցնենք, որ «007. կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմը, ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am STYLE – ը, անցել է վարձույթի բոլոր ռեկորդները. առաջին շաբաթվա ընթացքում այն Մեծ Բրիտանիայում հավաքել է 59,9 մլն դոլար՝ անցնելով 57,6 մլն դոլար հավաքած «Հարի Փոթերն ու Մահվան պարգեւները. Մաս 2» ֆիլմի՝ ավելի վաղ սահմանած ռեկորդը։

Նաոմի Հարիս

 

Բերենիս Մարլո

 

Լուսանկարները՝ StarBloid.com



© NEWS.am STYLE