«Տարբերեք նորաձեւություն եւ ոճ հասկացությունները»․ Օլյա Հակոբյանի ոճային կերպարը

17:45   20 ապրիլի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Օլյա Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Օլյան ջինսե տաբատ է կրում, շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Տարբերեք նորաձեւություն եւ ոճ հասկացությունները։ Ոճն այն է, ինչ քեզ հարմար է եւ այն, ինչ քեզ սազում է։ Իսկ նորաձեւությունն անհասկանալի իրերն են, որոնք հորինում է Միլանից հոմոսեքսուալը»,- գրել է նա։

Օլյա Հակոբյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը վանդակավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ գոտու հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Աստված կանանց գեղեցիկ ստեղծեց, որ տղամարդիկ կարողնան սիրելի նրանց եւ հիմար, որ նրանք կարողանան սիրել տղամարդկանց»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Օլյան։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան․ «Գեղեցիկուհի»։

 



© NEWS.am STYLE