Netflix-ն իր ծառայության ավելի էժան տարբերակը կստեղծի

11:49   20 ապրիլի, 2022

«Netflix» ընկերությունը ծրագրում է իր սթիմինգային ծառայության առավել էժան տարբերակը ստեղծել, որը գովազդային ներդիրներ կունենա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Netflix-ի գործադիր տնօրեն Ռիդ Հասթինգսն այդ գաղափարը քննարկել է ներդրողների հետ զրույցում։ Որոշումը կայացվել է վճարովի բաժանորդագրությունների արտահոսքի պատճառով։

Գործակալությունը հավելելյալ մանրամասներ չի ներկայացրել իր արտադրանքի նկատմամբ հասանելիության տրամադրման հետ կապված հնարավոր նոր մոտեցման մասին։ Նշվում է, որ դա «մեծ փոփոխություն» կդառնա Netflix-ի համար։

Եռամյսա հաշվետվությունում, որը ներկայացվել է ապրիլի 19-ին, Netflix-ը հայտարարել է 2022թ․-ի սկզբին 200 հազար վճարող հաճախորդների կորստի մասին։ «Ռուսաստանում մեր ծառայության աշխատանքի դադարեցումն ու ռուսական բոլոր վճարովի նախագծերի փակումը ազդել են վճարովի ծառայությունների աճի վրա՝ հանգեցնելով 700 հազար բաժանորդների կորստի։ Առանց այդ ազդեցությունը հաշվի առնելու վճարովի ծառայությունների մաքուր աճը կազմել է 500 հազար»,- ասված էր հաշվետվությունում։

Աղբյուրը՝ Lenta.ru 



© NEWS.am STYLE