Կրկին միասին․ Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը կխաղան Nike-ի մասին դրամայում

13:22   20 ապրիլի, 2022

Մտերիմ ընկերներ, «Օսկարի» դափնեկիրներ Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը կրկին կխաղան միասին։ Ժապավենը կպատմի 1980-ականներին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ պայմանագիր կնքելու Netflix-ի փորձերի մասին։

Աֆլեքը կկատարի Nike-ի համահիմնադիր Ֆիլ Նայթի դերը, իսկ Դեյմոնին բաժին կհասնի ընկերության ղեկավարներից մեկի՝ Սոննի Վականայի դերը։ Աֆլեքը հանդես կգա նաեւ որպես ժապավենի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր։ Դեյմոնը եւս մասնակցություն կունենա սցենարի ստեղծմանը։

Արդյունքում Ջորդանը բազմամիլոնանոց պայմանագիր է ստորագրել ապրանքանիշի հետ եւ այն նոր մակարդակի հասցրել։ Պատմությունը ներկայացվել է նաեւ HBO-ի «Հաղթելու ժամանակն է․ Լեյքերս դինաստիայի ծաղկումը» սերիալում։

«Amazon» ստուդիան կդառնա ժապավենի պրոդյուսերը։ Աֆլեքն ու Դեյմոնը նախկինում միասին աշխատել են «Խելացի Ուիլ Հանթինգ» դրամայի վրա, որի սցենարի համար Օսկարի արձանիկ են ստացել։



© NEWS.am STYLE