22:48 20 ապրիլի, 2022Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Իր Instagram-ում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է մանուշակագույն երանգի տոպ, սպիտակ տաբատ, որոնք համադրել է բաց վարդագույն ժակետի, մարզակոշիկների եւ գլխարկի հետ։ Անիտան հավաքել է մազերը, նախապատվությունը տվել է նուրբ շպարին։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում երկրպագուները բազում դրական խոսքեր են ուղղել նրան․ «Հմայիչ աղջիկ», «Գեղեցիկ»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացել էր կարմիր մազերով, նախապատվությունը տվել էր վառ ու արտահայտիչ շպարին։ Նա կրում էր սպիտակ բլուզ, որը համադրել էր նույն երանգի բաճկոնի հետ։ «Նոր փոփոխությո՞ւն , նոր եր՞գ, և լիքը լիքը նորություն՞ներ... Դեեե եկեք գուշակենք իմ նոր երգի անվանումը...», - հրապարակմանը կից գրել էր Անիտան։ Իսկ երկրպագուները բազում դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Սիրուն»։