Ֆիլիպ Կիրկորովը բողոքել է եկամտի կորստից

15:24   20 ապրիլի, 2022

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը պատմել է ֆինանասական վատ դրության մասին։ Այդ մասին նա պատմել է Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում։

«Աշխարհում իրավիճակը լրջորեն ազդել է երաժիշտի եկամտի վրա, ինչի առնչությամբ երգիչը պետք է մի քանի անգամ ավելի շատ պետք է աշխատի։ «Շա՞տ է դա վնասել ինձ։ Շատ, քանի որ հիմա արդեն ստիպված եմ աշխատել երեքից չորս անգամ ավելի։ Ես միշտ ընտրել եմ ամենաբարդ ճանապարհը։ Իսկ բարդ ճանապարհին մրցակիցներ չկան»,- գանգատվել է Կիրկորովը։

Արտիստը նաեւ պատմել է, որ ինքը մի քանի ելույթ է ունեցել, որոնք նախկինում չէին ծրագրվում․ «Չգիտեմ՝ ում մոտ ինչպես է, բայց ես հավելյալ համերգ եմ հայտարարել Մոսկվայում եւ Պետերբուրգում»։



© NEWS.am STYLE