«Հայ Գոլումը» մուլտֆիլմ է նկարահանում Օրուելի «Անասնաֆերմա» վիպակի հիման վրա

18:09   20 ապրիլի, 2022

Դերասան Էնդի Սերկիսը, որը «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում կատարել է Գոլումի դերը, հանդես կգա որպես Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» նովելի անիմացիոն ադապտացիայի ռեժիսոր, հայտնում է Deadline-ը։

«Այս արտասովոր պատմության՝ էկրաններ տեղափոխվելու բարդ ճամորդությունը վերջապես պարգեւատրվեց «Aniventure» եւ «Cinesite» ընկերությունների հիանալի թիմի գործընկերը դառնալու հնարավորությամբ։ Մենք հույս ունենք միասին Օրուելի արդիական գլուխգործոցը հուզական առումով հզոր, հումորիստական եւ բոլոր տարիքների համար հասանելի դարձնել»,- ասել է Սերկիսը։

1945թ․-ին հրատարակված հակաուտոպիայիում պատմվում է, թե ինչպես է կենդանիների խումբն ըմբոստանում իր տիրոջ՝ մարդու հետ՝ հույս ունենալով ստեղծել հանրություն, որում դրանք հավասար կլինեն։ Օրուելի ստեղծագործությունն ադապտացվել է թատերական ներկայացումների եւ ռադիոհաղորդումների համար։

 



© NEWS.am STYLE