«Բրիջերթոններ» սերիալի երկրորդ մասը Netflix-ում դիտումների նոր ռեկորդ է սահմանել

22:16   20 ապրիլի, 2022

Variety-ն հայտնում է, որ «Բրիջերթոններ» սերիալի երկրորդ սեզոնը դիտումների նոր ռեկորդ է սահմանել Netflix սթրիմինգային ծառայությունում։

Երկրորդ եթերաշրջանը դիտումների քանակով արդեն գերազանցել է առաջինը` մարտի 25-ին թողարկվելուց ի վեր՝ այն դիտվել է 627,11 միլիոն ժամ:

«Բրիջերթոնները» դարձավ հարթակի ամենահայտնի անգլալեզու սերիալը: Այն երկարացվել է եւս երկու եթերաշրջանով։

2021 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ «Բրիջերթոններ» սերիալը բացարձակ ռեկորդ է սահմանել Netflix հոսքային հարթակի համար՝ պրեմիերայից հետո առաջին 28 օրվա ընթացքում ունենալով ավելի քան 82 միլիոն դիտող։



© NEWS.am STYLE