Օպերատորի սպանության պատճառով տուգանել են  «Ժանգը» ֆիլմի հեղինակներին  

11:22   21 ապրիլի, 2022

«Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետաքննությունը հրապարակվել է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի իշխանությունների կողմից։ Աշխատանքի եւ տեխնիկական անվտանգության վերահսկման բյուրոն պարտավորեցրել է խոշոր տուգանք վճարել, որը կազմում է ավելի քան 136 հազար դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս ժապավենի վրա աշխատանքի ընթացքում դերասան Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել էր օպերատոր Հալինա Հատչինսին։

«Գործատուն չի տրամադրել աշխատանքային տարածք, որն ազատ է վտանգներից, որոնք հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել աշխատակիցների մահվան կամ ֆիզիկական լուրջ վնասի»,- ասված է գերատեսչության պաշտոնական փաստաթղթում։

Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ոստիկանները ենթադրում են, որ Բոլդուինը նկարահանման հրապարակում կրակոց է արձակել զենքից, սակայն չլիցքավորված փամփուշտն ինչ-որ պատճառով սխալ է աշխատել, եւ բեկորները հարվածել են նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսին եւ ժապավենի 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։



© NEWS.am STYLE