«Ծաղկած քաղաքը սիրո բույր ունի»․ Նազենի Հովհաննիսյանի գրավիչ լուքը Երեւանի կենտրոնից

12:37   21 ապրիլի, 2022

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Նազենի Հովհաննիսյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին վառ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Նազենին արձակել է մազերն ու հագուստի գույնի բարձրակրունկներ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով խոշոր արեւային ակնոցով։ «Գարնանային «փոթորիկները» թող միայն ԲԱՐԻՆ բերեն մեզ ու մաքրեն գորշությունից... Հ.Գ. Ծաղկած Քաղաքը սիրո բույր ունի»,- գրել է նա։

278106788_690049738986716_3396547158328037997_n(1).jpg (280 KB)

 Օրեր առաջ տեղադրված կադրում Նազենին սեւ հագուստ էր կրում՝ լայն տաբատ, մեջքի հատվածում հետաքրքիր բացվածքով բլուզ։ Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում գլխարկն ու արեւային ակնոցը։ «Մի քիչ լռեմ էլի...) Կարդամ, քայլեմ, պարպվեմ, լցվեմ, որ էլի խոսեմ )», - մակագրել էր նա։



© NEWS.am STYLE