«Դրական եղեք»․ Ադրիանա Գալստյանի գրավիչ լուքը

17:45   21 ապրիլի, 2022

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ադրիանա Գալստյան

Ինստագրամյան էջում Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Ադրիանան ջինսե տաբատ է կրում, կորսետ։ Դերասանուհին դրանք համադրել է գոտու հետ։ «Դրական եղեք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ադրիանա-Գալստյան.jpg (76 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կանաչ կոստյում էր կրում։ Ադրիանան արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Կյանքը հազարավոր փոքրիկ հրաշքների շարք է․ նկատեք դրանք»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։



© NEWS.am STYLE