«Հիասքանչ»․ Սոնա Մաթեւոսյանի գրավիչ լուքը

18:44   21 ապրիլի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Սոնա Մաթեւոսյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոնան հետաքրքիր նախշերով կոմբինեզոն է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով խոշոր ականջօղերով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։

Սոնա Մաթեւոսյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Սոնան սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր բաց գույնի տաբատի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Երբ տանը մենակ ես, եւ մուսադ անսպասելի գալիս ա։ Calvin Klein, կապ հաստատեք ինձ հետ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Սոնան։



© NEWS.am STYLE