Ջոնի Դեփը հայտարարել է, որ Էմբեր Հերդը սպառնացել է ինքնասպանություն գործել

15:12   21 ապրիլի, 2022

ԱՄՆ-ում քննվում է դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ դատական գործը, որի շրջանակներոմ նոր մանրամասներ են ի հայտ գալիս նախկին սիրելիների ընտանեկան կյանքի մասին։ Հերթական դատական նիստի ընթացքում Դեփը պատմել է, որ իր նախկին կինը սուիցիդալ հակումներ ունի, հայտնում է PageSix-ը։

Հանդես գալով ատենակալների առաջ՝ դերասանը հայտարարել է, որ Էմբերը չի կարող ապրել առանց իրեն։ Ավելին, յուրաքանչյուր վեճից հետո Հերդը գնացել է նրա տան մոտ։

«Հինգ րոպե անց նա, գիշերազգեստ հագած, գալիս էր ու բաղվում իմ տան կայանատեղիի մոտ։ Պատահել է ժամը 4-ին, ժամը 3-ին։ Ահեթեթ էր, անկառավարելի, անվերահսկելի»,- նշել է Հոլիվուդի աստղը։



© NEWS.am STYLE