Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նշում է ծննդյան 96-ամյակը (ֆոտո)

14:01   21 ապրիլի, 2022

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նշում է 96-ամյակը։ Արքայազններ Ուիլյամի եւ Հարիի տատիկը տոնական լուսանկար է հրապարակել։ Ի դեպ, Եղիսաբեթ Երկրորդը գահը զբաղեցնում է ուղիղ 70 տարի, դա անգլիական միապետության պատմության ընթացքում ամենաերկար կառավարման շրջանն է։

Queen Elizabeth

Նորին մեծության լուսանկարը պոնիների հետ արվել է նախորդ ամիս Վինձորյան պալատի տարածքում։ Այդ երկու կենդանիները՝ Քեթին եւ Նայթինգեյլը, թագուհու սիրելին են։

Ձիավարությունը Եղիսաբեթ Երկրորդի սիրելի զբաղմունքներից մեկն է։ Ձիերի հանդեպ սերը թագուհուն փոխանցվել է մորից։ Եղիսաբեթ Երկրորդը շարունակել է ձիավարությամբ զբաղվել ավելի քան 60 տարի։ Մի քանի ամիս առաջ թագուհին ստիպված է եղել առողջական խնդիրների պատճառով հրաժարվել սիրելի զբաղմունքից։

 



© NEWS.am STYLE