Բարբին տիկնիկների սահմանափակ շարք է թողարկել՝ նվիրված Եղիսաբեթ Երկրորդի հոբելյանին (ֆոտո)

18:12   21 ապրիլի, 2022

Ամերիկյան «Mattel» ընկերությունը, որը զբաղվում է Բարբի տիկնիկների արտադրությամբ, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կերպարով տիկնիկ կներկայացնի, հայտնում է ABC-ն։

715x511_0xac120003_19665837871650517603.jpg (101 KB)

Տիկնիկը բաց գույնի զգեստ է կրում եւ կապույտ ժապավեն, որի վրա փոքրիկ մեդալիոններ են՝ ոգեշնչված արքայական ընտանիքի շքանշաններով։ Վարդագույն շքանշանը նրան նվիրել է հայրը՝ Գեւորգ VI-ը, իսկ կապույտը՝ Գեւորգ V-ը։ Փոքրիկ թագը, որը կրում է տիկնիկը, ոգեշնչված է Մարիա թագուհու թագով․ թագուհին ՝այն կրել է հարսանիքի օրը։

728x728_1_b5199000139233d1f0cac87db593cdbe@2000x2000_0xac120003_6035548321650517683.jpg (131 KB)

Տիկնիկը վաճառքի է հանվել այսօր՝ ապրիլի 21-ին՝ Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան օրը։



© NEWS.am STYLE