Գարնանային դիետա՝ իմունիտետն ամրապնդելու համար

19:09   30 ապրիլի, 2022

Պարզ ու առողջարար գարնանային դիետան կօգնի ամրապնդել ձմռանը թուլացած իմունիտետը, որպեսզի չդառնաք շնչառական տարբեր վիրուսների զոհ։

Լավ է ցիտրուսային մրգեր ուտել վաղ գարնանը։ Այս մրգերը հարուստ են վիտամին C-ով, որոնք բարելավում են տրամադրությունը եւ արդյունավետ են մրսածության դեմ։

Իմունային համակարգը ամրապնդող մթերքներից են ընկույզները։ Գարնանային սննդակարգում ներառելով ցանկացած տեսակի ընկույզի առնվազն մեկ բուռ՝ դուք զգալիորեն կբարձրացնեք օրգանիզմի դիմադրողականությունը պաթոգեն բակտերիաների եւ վիրուսների նկատմամբ։

Բացի այդ, ֆերմենտացված կաթնամթերքը նույնպես կօգնի ամրապնդել իմունային համակարգը։ Յոգուրտի եւ կեֆիրի մեջ պարունակվող բիֆիդոբակտերիաները կօգնեն վերականգնել ուժերն ու չհիվանդանալ, նույնիսկ եթե ձեր օրգանիզմը շատ թուլացած է։

Ցինկը շատ կարեւոր տարր է իմունային համակարգի լավ աշխատանքի համար։ Ուստի գարնանն անպայման դիվերսիֆիկացրեք ձեր սննդակարգը ցինկ պարունակող մթերքներով: Դա կարող է լինել տավարի միս, տարբեր հատիկավորներ, նույնիսկ դդմի սերմեր։

Եվ, իհարկե, առանց վիտամինների հնարավոր չէ վերականգնել օրգանիզմի կենսունակությունը ձմռանից հետո։ Գարնանային դիետայի նրանց աղբյուրը կարող է լինել բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենը, հատկապես խնձորը, գազարը, կաղամբը եւ ճակնդեղը:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE